ԱՊՀ տնտեսական խորհուրդը դեկտեմբերի 12-ին Մոսկվայում Բելառուսի նախաձեռնությամբ կքննարկի Ռուսաստանում էմբարգոյի ենթակա ապրանքների տարանցման հարցեր: Այս մասին լրագրողներին հայտնել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Դմիտրի Միրոնչիկը:
«Նիստի ընթացքում կքննարկվեն ԱՊՀ-ում տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման 17 հարցեր», -Միրոնչիկի խոսքերն է փոխանցում «ՌԻԱ Նովոստին»:
Ռուսաստանն օգոստոսին արգելել էր արեւմտյան մի շարք երկրներից գյուղմթերքի ներկրումը՝ ի պատասխան իր դեմ Արեւմուտքի կիրառած պատժամիջոցների: «Ռոսսելխոզնադզոր»-ը Բելառուսից պահանջում է արգելել այդ մթերքների տարանցումը՝ մաքսանենգության պատճառով:




























