Հայաստանի կենտրոնական բանկի կողմից ս.թ. դեկտեմբերի 11-ին իրականացվել է 6 (վեց) մլն ԱՄՆ դոլարի վաճառք 464.07 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով:

Սահմանային փոխարժեքը կազմել է 463.50 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց:

Նշենք, որ ԿԲ-ն դրամի փոխարժեքի կայունացման համար դոլար է վաճառում՝ օրական մոտ 6 մլն դոլարի չափով: