ԱՄՆ նախկին փոխնախագահ Դիք Չեյնին Կոնգրեսի վերին պալատի զեկույցը ԿՀՎ-ի կողմից կտտանքների կիրառման վերաբերյալ անվանել է «ամբողջովին աղբ» («full of crap»):
Ըստ քաղաքական գործչի՝ ջրի օգտագործմամբ կտտանքները, այդ թվում՝ խեղդելու իմիտացիան, արդարացված են եւ տալիս են անհրաժեշտ արդյունքները:
«Ինչի՞ եք պատրաստ դիմել ԱՄՆ-ի դեմ հարձակումը կանխելուն անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալու համար» - հարց է ուղղել Չեյնին, հայտնում է Fox News-ը:
Քաղաքական գործիչը նշել է, որ Ջորջ Բուշ կրտսերը տեղյակ էր ԿՀՎ-ի մեթոդների մասին: «Կարծում եմ՝ նա գիտեր ամենը, ինչը ցանկանում էր իմանալ եւ ինչը պետք էր, որ իմանա», — Չեյնիի խոսքերն է փոխանցում lenta.ru-ն:
ԿՀՎ-ի կողմից կիրառվող կոշտ միջոցների մասին 528 էջանոց զեկույցը հրապարակվել էր դեկտեմբերի 9-ին: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստացել էր, որ կտտանքներն այսուհետ կարգելվեն:




























