Ռուսական ԱԳՆ-ն մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հայտարարությունը, որտեղ վերջինս Ռուսաստանին կոչ էր արել Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերից ռուզական զորքերը դուրս բերել եւ փակել ռուս-ուկրաինական սահմանը:

ՌԴ-ի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը հայտարարել է, որ նման հայտարարությունները «տարակուսանք եւ շփոթություն են առաջացնում»: «Առաջին հերթին, մենք արդեն մի քանի անգամ ասել ենք, որ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի ներկայացուցիչները Ուկրաինայում չեն եղել: Ուստի դուրս բերելու ոչինչ չկա: Ինչ վերաբերում է  սահմանին, ապա մեր կողմից սահմանը կատարելապես ապահովված է», - հայտարարել է Լուկաշեւչը:

Նա նաեւ նշել է, որ Կրեմլը Պորոշենկոյի նման դիրքորոշման համար բացատրություններ կպահանջի Կիեւից:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին Պորոշենկոն հայտարարել էր, որ եթե Ռուսաստանը փակի սահմանը, մի քանի շաբաթ անց երկրում «խաղաղությունն ու կայունություն» կտրիր: