Ռուսական դեսանտային ուղղաթիռակիրների նախագծումն ու շինարարությունը ներառվել է մինչեւ 2050թ. ռազմական նավաշինության երկարաժամկետ ծրագրում, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ռուսական նավատորմին անհրաժեշտ են ունիվերսալ, «Միստրալ»-ի տիպի դեսանտային կամ «չափերով եւ տարողությամբ քիչ փոքր» նավեր:

Հեռանկարային ռուսական ուղղաթիռակիրը, հնարավոր է ճարտարապետությամբ մոտ լինի «Ռոտերդամ» տիպի հոլանդական նավերին, որոնք մրցակցում են ֆրանսիական «Միստրալ» նախագծի հետ: