Լոնդոնում ինքնասպան է եղել 52-ամյա միլիոնատեր Սքոթ Յանգը: Բորիս Բերեզովսկիի գործընկերը, որը Մոսկվայում զբաղվում էր անշարժ գույքով, ցած է նետվել պատուհանից:
Ինքնասպանությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 8-ին, սակայնլրատվամիջոցներն այդ մասին հայտնել են միայն երեկ գիշերը: Յանգը ցած է նետվել Լոնդոնի Մերիլեբոն շրջանում գտնվող իր բնակարանից՝ 18 մետր բարձրությունից: Ոստիկաններն արագ հեռացրել են մարմինը, որպեսզի նրա տեսքը շոկի մեջ չգցի քաղաքացիներին, գրում է Daily Mail-ը:
Գործարարի ընկերներից մեկը պատմել է, որ նա սնանկացել է Մոսկվայում անշարժ գույքի հետ կապված ինչ-որ գործարքից հետո: Այլ մանրամասներ հայտնի չեն, հաղորդում է Utro.ru-ն:
Նրա ընկերների խոսքով՝ մեկ ամիս առաջ Յանգն իրենց ասել է, որ խիստ անհանգսիտ է, քանի որ ինչ-որ մեկը կարծես հետեւում է իրեն: Դրանից մեկ տարի առաջ եւս նա ընկերներին ասել էր, որ ինչ-որ մեկն ուզում է սպանել իրեն:



























