Թուրքիա ժամանած Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը հայտարարել է, որ սատարում է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը, հաղորդում է Anadolu գործակալությունը:

 «Մենք վճռականորեն աջակցում ենք ԵՄ-ին Թուրքիայի անդամությանը: Այն կհարստացնի եւ կամրացնի ԵՄ-ն», - ԵՄ-ի հարցերով Թուրքիայի նախարար Վոլկան Բոզկըրի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Լայչակը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: http://ria.ru/

Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել 1987թ.: Անդամակցության շուրջ բանակցությունները սկսվել են 2005թ.: Բանակությունները բազմաթիվ անգամներ դադարեցվել են կողմերի միջեւ առկա տարաձայնությունների պատճառով: Գլխավոր խոչընդոտը Կիպրոսի հարով Թուրքիայի դիրքորոշումն է: