Բրիտանական դատարանը 73-ամյա ռադիոհաղորդավար Ռեյ Թերեթին դատապարտել է 25 տարվա ազատազրկման՝ բազմաթիվ կանանց ու դեռահաս աղջիկների բռնաբարությունների համար, հաղորդում է BBC-ն:

Դատավճռի հրապարակման ժամանակ դատավորն ընդգծել է, որ նա «օգտագործել է իր հայտնի լինելը, որպեսզի բռնություն կիրառի» իր զոհերի նկատմամբ:

Թերեթը հայտնի բրիտանացի DJ եւ հեռուստահաղորդավար Ջիմմի Սեւիլի մոտ ընկերն է եղել, որը մահացել է 2011-ին 84 տարեկան հասակում: Նրա մահից հետո հայտնի է դարձել, որ 1950-ականների վերջից մինչեւ 200-ական թվականները նա երեխաների ու դեռահասների, ինչպես նաեւ հիվանդանոցներում հիվանդների է բռնաբարել, որոնց այցելել  որպես բարեգործ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Զոհերը վախեցել են  մեղադրանք ներկայացնել հայտնի անձանց՝ վախենալով, որ իրենց չեն հավատա: Սքոթլենդ-Յարդը բռնարար եւ մանկապիղծ Սեւիլի գործողություններից տուժած հարյուրավոր զոհերի է գտել, որն այդպես էլ պատիժ չի կրել: