ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչները պալատը հավանություն է տվել ԱՄՆ մինչեւ 2015-ի սեպտեմբերի 30-ի բյուջեի նախագծին, որը կազմում է 1,1 տրլն դոլար:

Նախագծին կողմ է քվեարկել 219, դեմ՝ 206 պատգամավոր, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

ԱՄՆ նախագահի կողմից նախագիծը ստորագրելու համար այն պետք է հաստատվի նաեւ Սենատում, որը ժամանակ չի ունեցել քննարկել փաստաթուղթը: Դրա հետ կապված Կոնգրեսի երկու պալատները երկու օրով ժամանակավոր բյուջե են ընդունել: