Դեւռեւս բարդ է խոսել Հայաստանի՝ որպես Եվրոպա արտահանման համար Եվրասիական միության արտահանման հանգույցի մասին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտարարեց Հայաստանում Իտալիայի դեսպան Մաուրիցիո Կրոչատելին:
Ի պատասխան հարցին՝ փոխդեսպանը տեսնո՞ւմ է արդյոք Հայաստանից Իտալիա արտահանման ընդլայնման հնարավորություն՝ ԵՏՄ-ի երկրներից, մասավորապես՝ Ռուսաստանից երկրում ձեռնարկությունների բացման հաշվին, Իտալացի դիվանագետը պատասխանեց. «Այս հարցին դեռեւս չեմ կարող պատասխանել: Սակայն ընդհանուր առմամբ, Հայաստանի եւ Իտալիան ապրանքաշրջանառությունը կայուն աճում է: Կան շատ ոլորտներ, որտեղ մենք կարող ենք համագործակցել: Անգամ եթե ինչ-որ տարիներին հավելաճի շարժընթացը շատ բարձր չէ, ընդհանուր միտումը մեզ բավարարում է: Հուսով եմ, այդպես էլ կշարունակվի», - հավելեց Կրոչատելին:
Հիշեցնենք, որ Իտալիան Հայաստանի խոշորագույն առեւտրային գործընկերների տասնյակում է (ԵՄ երկրներից 4-րդն է): 2013թ. արդյունքներով՝ վերջինիս բաժին է ընկել Հայաստանի արտաքին առեւտրային շրջանառության 3,2%-ը: 2012թ. համեմատությամբ այն ավելացել է 6,4%-ով՝ մոտ 187,8 մլն դոլարով:




























