Ուկրաինայի ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում նշանակվելու է Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար Եկատերինա Զգուլաձեն:
Ներքին գործերի նախարար Ավակովն իր ֆեյբուքյան էջում գրել է որ ստորագրել է Եկատիրինա Զգուլաձեին ուկրաինական քաղաքացիություն տրամադրելու վերաբերյալ նախագահին ուղղված միջնորդությունը:
«Էկան Վրաստանի քաղաքացիությունից հրաժարվելու եւ Ուկրաինայի քաղաքացիություն ստանալու խնդրանքով դիմում է ներկայացրել: Նախագահը ողջունել է իմ միջնորդությունը: Երկուշաբթի կստորագրեմ Ուկրաինայի ներքին գործերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնում Եկատերինա Զգուլաձեին նշանակման մասին հրամանը», - գրել է Ավակովը, հաղորդում է UNN-ը:




























