Դեկտեմբերի 12-ին Հայ Ազգային Կոնգրեսի վարչության անդամներ Ավետիս Ավագյանը, Արման Մուսինյանը եւ Վլադիմիր Կարապետյանը հանդիպել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի, Միացյալ Նահանգների եւ Գերմաննիայի դեսպաններ Քեթի Լիչի, Ջոն Հեֆերնի եւ Ռայներ Մորելի հետ:
ՀԱԿ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպման ընթացքում Կոնգրեսի ներկայացուցիչները դեսպաններին են ներկայացրել Կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանի վրա կատարված հարձակման հետ կապված մանրամասները եւ Կոնգրեսի մոտեցումները ինչպես Արամ Մանուկյանի, այնպես էլ վերջին շրջանի քաղաքական ահաբեկչությունների դրսեւորումների վերաբերյալ:




























