Պակիստանի ոստիկանությունը ձերբակալել է «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության հրամանատարին՝ Հարավային Ասիայում ծայրահեղական խմբավորման առաջնորդներից մեկին:
Ոստիկանության հաղորդմամբ, տարածաշրջանում ահաբեկչական խմբավորման ենթադրյալ առաջնորդ Շահիդ Ուսմանի ձերբակալությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 11-ի ուշ երեկոյան:
Բացի այդ, իրավապահները ձերբակալել են նրա չորս կողմնակիցների, ինչպես նաեւ զենք եւ շուրջ 10 կգ պայթուցիկ նյութեր են առգրավել: Այս մասին գրում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:
Պակիստանի ոստիկանության տվյալներով, Շահիդ Ուսմանը վերջերս Կարաչիում ձեւավորված «Ալ-Քաիդա»-ի ճյուղերից մեկի ղեկավարն է, որն աշխատում է ահաբեկչական խմբավորման հարավ-ասիական մասնաճյուղի ղեկավար Ասիմ Ումարի հրամանատարության ներքո:




























