Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն արտգործնախարար Վլադիմիր Մակեի հետ հանդիպման ժամանակ դիմել է երկում օտրարերկրյա դեսպաններին՝ բելառուսական արտահանման դիվերսիֆիկացմանը նպաստելու կոչով: Լուկաշենկոն վաճառահանման շուկաների դիվերսիֆիկացիան անվանել է երկրի գոյատեւման հարց:
«Անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուր դեսպան մտահոգվի արտահանման խնդիրներով, հատկապես այն պայմաններում, թե ինչ տեղի է ունենում ռուսական շուկայում: Դա մեր հիմնական շուկան է: Եվ դուք տեսնում եք, թե այնտեղ ինչ է տեղի ունենում», - Լուկաշենկոյին մեջբերում է մամուլի ծառայությանը:
«Ղազախստանում նույնպես իրավիճակը հեշտ չէ, վերջերս նրանք դեւալվացրել են ազգային արժույթը: Ուկրաինան լիովին կոտրված է, սա նույնպես մեր հիմնական շուկաներից է», - ասել է նա:
«Մենք մեզ չենք դիրքավորում՝ որպես գլոբալ դերակատար, ուրիշի խնդիրներին եւ գործերին չենք միջամտում: Մենք չենք ցանկանում խնդիր ստեղծել ոչ միայն մեր հարեւանների, այլեւ աշխարհի ցանկացած պետության համար, ընդունակ էլ չենք խնդիրներ ստեղծել», - Լուկաշենկոն բնութագրել է երկրի արտաքին քաղաքականությունը:




























