HSBC Armenia-ի կողմից առեւտրի ֆինանավորման գործիքները կօգնեն «ՄԱՊ» ընկերությանը շամպայնի արտադրություն բացել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտարարեց «ՄԱՊ» ՓԲԸ-ի տնօրեն (բանջարեղենային պահածոների, գինու եւ կոնյակի արտադրող) Մակար Պետրոսյանը:

Փաստաթղթային ակրեդիտիվի շնորհիվ ձեռնարկությունը իտալական սարքավորումների գնելու երկամյա հետաձգման հնարավորություն է ստացել: «Սովորական վարկով մենք պետք է ավելի վաղ սկսեինք վճարումները: Իսկ հիմա մեզ պետք չէ, պատկերավոր ասած, վաճառել կոնյակը շամպայնի վարկը փակելու համար: Մենք ունենք վճարումից ազատ երկու տարի: Այս ընթացքում մենք հանգիստ կարող ենք արտադրություն կառուցել եւ կրկին, պատկերավոր ասած, շամպայնի վարկը փակել շամպայնով», - նշեց Պետրոսյանը: Հայկական որակյալ շամպայնի նկատմամբ պահանջարկը Ռուսաստանում շատ բարձր է: Ընկերության հետաքրքրությունները, սակայն, Ռուսաստանով չեն սահմանափակվում: Արեւմտյան Եվրոպայում եւ ԱՊՀ-ի երկրներում արտադրանքն իրացնելու ծրագրեր կան:

«Ինչո՞ւ ոչ: Իհարկե, շամպայնի փոխարեն պետք է գրել «sparkling wine»» (փրփրուն գինի)»:

Այժմ ընկերությունը արտադրության համար վայր է փնտրում եւ իտալացի մատակարարների հետ նախագիծը է  կազմում: Արտադրությունը ծրագրվում է  սկսել 2016թ.-ից:

Նշենք, որ 2013թ. Հայաստանից 174,2 հազար լիտր փրփրուն գինի է արտահանվել: