Լոնդոնի օդային տարածքը փակել են՝ համակարգչային խափանման պատճառով:
Հիթրոու օդանավակայանի աշխատակազմում BBC News-ին տեղեկացրել են, որ խափանման պատճառ կարող էր դառնալ Անգլիայի հարավում Սուոնուիքում օդային վերահսկողության ազգային ծառայության կենտրոնում էլեկտրաէներգիայի անջատումը:
Ըստ Lenta.ru-ի, օդային տարածքը փակ է լինելու մինչեւ 19:00-ն GMT (Երեւանի ժամանակով՝ 23:00-ն):
Ներկայում ինժեներները փորձում են վերացնել դիսպետչերական կետի տեխնիկական խնդիրները:




























