Զիմբաբվեի իշխող ԶԱՆՈՒ-ՊՖ կուսակցությունը պաշտոնապես հայտարարել է երկրի ղեկավար Ռոբերտ Մուգաբեի իրավահաջորդին: Նա Կոկորդիլոս մականվամբ երկրի փոխնախագահ Էմերսոն Մնանգագվան է:

68-ամյա քաղաքական գործչին այդպես են կոչում իր առաջնորդի ցանկացած հրահանգ կատարելու պատրաստակամության համար: Նա փոխնախագահի պաշտոնում նշանակվել է դեկտեմբերի 12-ին՝ փոխարինելով Ջոյս Մուջուրուին: Վերջինին, յոթ նախարարների հետ միասին, մեղադրեցին պետական հեղաշրջում նախապատրաստելու մեջ եւ պաշտոնանկ արեցին:

Նախկինում Մնանգագվան ղեկավարել է արդարադատության, պաշտպանության եւ ազգային անվտանգության նախարարությունները:

Մուգաբեն ինքը, չնայած տարիքին, առայժմ չի պատրաստվում հեռանալ պաշտոնից: Ներկայում նա ամենատարեց պետության գործող ղեկավարն է: