Ենթադրաբար «Իսլամական պետության» հետ կապ ունեցող ահաբեկիչները պատանդներ են վերցրել Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, հայտնում է NEWS.am-ի թղթակիցը Սիդնեյից:

Ներկայումս ահաբեկիչները եւ պատանդները Sydney’s Martin Place համալիրի Lindt սրճարանի եւ շոկոլադի խանութի ներսում են, որը շրջապատել են ոստիկանները: Ականատեսները վկայում են, որ շենքում շուրջ 20 պատանդ կա եւ առնվազն մեկ զինված ահաբեկիչ: Ըստ  Աստրալիայում Lindt-ի  ղեկավարների՝ սրճարանում կարող է շուրջ 40 մարդ լինել:  Պատանդները սրճարանի ներսում կանգնած են ապակե ցուցափեղկերի երկայնքով՝ ձեռքները վեր, ԻԼԻՊ-ի դրոշներով՝ այդպիսով իրենց մարմիններով  պատսպարելով զինված հանցագործներին:

Ըստ NEWS.am-ի թղթակցի՝ Սիդնեյի կենտրոնական մասը, այդ թվում նաեւ օպերայի շենքը եւ  տեղի հեռուստաալիքներից մեկի գլխավոր գրասենյակը, ամբողջությամբ տարհանվել են, քաղաքի վրայով ուղղաթիռներ են թռչում: