Ամերիկացի  դպրոցական, նյույորքցի 17-ամյա Մուհամեդ Իսլամը (Mohammed Islam) բորսայում 72 մլն դոլար է վաստակել:  Ըստ «Նյու Յորք փոստ» թերթի՝  տղան ունեցվածք է կուտակել  ընդմիջումների ժամանակ բաժնետոմսերի աճուրդով զբաղվելով: 

Մուհամեդը եւ իր երկու ընկերները ծրագրում են հունիսին՝ չափահաս դառնալուն պես,  բացել իրենց հիմնադրամը: Երեք ընկերներ նպատակ են դրել բորսային առեւտրում վաստակել մլրդ դոլար՝ մինչեւ հաջորդ տարվա վերջ:

Մինչ այդ երեք դեռահասները սիրում են ճաշել «Մորիմոտո» սրճարանում, որտեղ պատվիրոմ են խնձորի թարմ քամած հյութ եւ ձկնկիթ ՝ 400-ական դոլարով:  Մուհամեդը դեռ չի կարողանում  օգտագործել իր կապիտալը: Նա իրեն նոր BMW մեքենա է գնել, սակայն վարորդական իրավունք չունի: Դպրոցականը Մանհեթենում թանկ բնակարան է վարձակալել, սակայն ծնողները դեմ են իր տեղափոխվելուն, հայտնում է  «lenta.ru»-ն: