Համաշխարհային առեւտրային առցանց ծառայության՝ Amazon-ի բրիտանական բաժանմունքը երկու ժամ շարունակ ապրանքները վաճառել է նույն գնով՝ մեկ պեննի: Ծրագրային խափանումը զգալի կորուստների է հանգեցրել:

Նախնական տվյալով՝ խափանման մեղավորը կողմնակի RepricerExpress ծրագրային ապահովումն է, որը թույլ է տալիս Amazon-ին գները սինքրոնացնել այլ կայքերի գներին:

Համացանցային խանութի տարբեր գործակալներ հայտնել են 20-100 հազար ֆունտ սռեռլինգի կորստի մասին, գրում է «lenta.ru»-ն՝ վկայակոչելով  The Mirror-ը:

Amazon-ը հայտնում է, որ   արագ է արձագանքել  իրադրությանը եւ չեղյալ հայտարարել սխալ գնով անհատական պատվերների մեծամասնությունը: Այնուամենայնիվ,  մատակարարները մտադիր են դատի տալ ծրագրային ապահովման հեղինակներին: