Պանամայի նախկին բռնապետ Մանուել Նորիեգան Ֆրանսիայում դատապարտվել է 7 տարվա ազատազրկման փողերի լվացման համար: 76-ամյա գեներալն արդեն հեռակա դատապարտվել էր 1999թ.՝ կոլումբիական թմրակարտելներից ստացված գումարների լվացման համար:

80-ականների սկզբին նա ռազմական վերնախավի ղեկավարն էր Պանամայում, եւ մնաց մինչեւ 1989թ., երբ տապալվեց ամերիկյան բանակի կողմից: Նորիեգան դատապարտվել էր ԱՄն-ում թմրանյութերի վաճառքի համար:

Դատի ժամանակ Նորիեգային պահում էին փարիզյան Սանտ բանտում, որտեղ արդեն նստած է մեկ այլ հայտնի օտարերկրյա դատապարտյալ՝ միջազգային ահաբեկիչ Կառլոս Շակալը: