2015թ. Մերձավոր Արեւելքում լարվածությունը կուժեղանա. Կակտիվանան ինչպես «Իսլամական պետություն» խմբավորումը, այնպես էլ տարածաշրջանային դերակատարները: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ հայտարարեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ տարածաշրջանում գործընթացներն այնքան արագ են զարգանում, որ դրանք անհնար է վերահսկել: «Սիրիայի նախագահ Բաշար Ասադի նկատմամբ Արեւմուտքի վերաբերմունքը չի փոխվի: Կարծում եմ, որ այդ երկրները կշարունակեն Սիրիան տեսնել առանց Բաշար Ասադի: Սակայն անկախ «Իսլամական պետությունից» բխող նոր սպառնալիքներից, կարող են շեշտադրումները փոխվել: Արեւմուտքը Ասադին, որը  ԻՊ-ի դեմ արդյունավետ պայքարող միակ ուժն է, կարող է թույլ տալ մնալ իշխանությունում», - նշեց Գրիգորյանը: Նա հավելեց, որ հետագայում ԻՊ-ի եւ Սիրիայի կառավարական ուժերի մեջ բախումներ կսկսվեն, սակայն Արեւմուտքը զուգահեռաբար կշարունակի ֆինանսավորել Ասադի դեմ պայքարող ուժերին: