Հայաստանի ինտեգրացիոն գործընթացները Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը չբորբոքելու համատեքստում ադրբեջանական կողմի համար իրենցից լուրջ զսպիչ գործոն են ներկայացնում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտարարեց «Նորավանք» գիտահետազոտական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը:

Անդրադառնալով հարցին՝ կարելի՞ է արդյոք 2015թ. Ադրբեջանի կողմից ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության ուժեղացման փորձերի հաճախակիացում ակնկալել,  քաղաքագետը նշեց. «Ցավոք, կարելի է արձանագրել, որ ընդհանուր առմամբ, տարածաշրջանում  իրավիճակը բավականին հեռու է ցանկալիից: Ես չեմ տեսնում այն նախադրյալները, որոնք կարող էին այդ հարցում հանգեցնել առաջընթացի: Չեմ կարծում, որ  ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ինչ-որ տեղաշարժեր լինեն, եթե իհարկե, ադրբեջանական ղեկավարության կողմից սկզբունքային փոփոխություններ չհայտնվեն»: