Հայկական գյուղատնտեսական բուհերը շարունակում են համագործակցել ռուսաստանցի գործընկերների հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանի գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Ավետիսյանը:
Նա հիշեցրել է, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում գործում է Տիմիրյազեւի անվան ռուսական պետական ագրարային համալսարանի մասնաճյուղ, երկու բուհերը համատեղ դիպլոմներ են տալիս:
«Նաեւ համատեղ հետազոտությունների ծրագիր կա: Եվ ի հարկե, փորձում ենք պարբերաբար այցելել միմյանց կոնֆերանսներին»,-ընդգծել է Ավետիսյանը՝ հավելելով, որ հին կապերի ամրապնդումն ու ընդլայնումը բխում է երկու ուսումնական կենտրոնների շահերից:




























