Դոլարի եւ եվրոյի նկատմամբ ռուբլու սրընթաց անկումը հանգեցրել է Նյու-Յորքի բորսայում ոսկու արժեքի զգալի նվազեցմանը:
Reuters-ի փոխանցմամբ՝ տվյալ պահին ոսկու գինը մեկ ունցիայի դիմաց առաջարկվում է 1190,6 դոլարով, արժեքի նվազումը կազմել է մոտ 2%, հայտնում է Gazeta.ru-ն:
Ոսկու համաշխարհային գների իջեցումը նաեւ հանգեցրել է ԱՄՆ-ի դրամավարկային քաղաքականության խստացմանը:



























