Մոսկվայի բորսայում դեկտեմբերի 16-ի սակարկությունների ընթացքում եվրոն հասել է 81 ռուբլու, դոլարը մոտեցել է 65 ռուբլուն: Երկու արժույթները կրկին թարմացրել են պատմական մաքսիմումը, հայտնում է RT-ն:
Հիշեցնենք, Մոսկվայի բորսայում սակարկությունների բացման ժամանակ ռուբլին ամրապնդվել էր նախորդ օրվա համեմատ: Դոլարն իջել էր 4,7 ռուբլով՝ մինչեւ 59,75 ռուբլի/$, եվրոն՝ 4,1 ռուբլով՝ մինչեւ 74,70 ռուբլի/€:
Brent նավթի գինը 2009-ի հուլիսից հետո առաջին անգամ իջել է 60 դոլարից: Երեւանի ժամանակով ժ. 12:10-ին ICE ֆյուչերսային բորսայում Brent-ը սակարկվում էր բարելի դիմաց 59,95 դոլարով: WTI նավթն էժանացել է 1,6% -ով՝ մինչեւ 54,95 դոլար, փոխանցում է lenta.ru-ն:


























