Գիտնականները միջազգային լեզուների գլոբալ նշանակալիության գնահատման նոր մեթոդ են առաջարկել: Հետազոտողները կառուցել են մոլորակի հիմնական լեզուների կապերի քարտեզը եւ բացահայտել, որ չինարենն ու արաբերենը, չնայած, այդ լեզվով խոսողների հսկայական թվին, իրենց ազդեցությամբ զիջում են ոչ միայն անգլերենին, այլ նաեւ այլ եվրոպական լեզուներին: Հետազոտությունն ներկայացվել է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում, հաղորդում է Lenta.ru-ն:

Համաշխարհային լեզուների փոխկապվածությունները գիտնականները սահմանել են տվյալների երեք տեսակների հիման վրա: Այս տեղեկատվությունը ՅՈՒՆԵՍԿՕ Index Translationum-ի տվյալների բազայում ներառված 1979-2011թ. 2.2 մլն թարգմանությունների, 2011թ.-ից մինչեւ 2012թ. փետրվար տարբեր լեզուներով հոդվածների կազմմանը մասնակցած Վիքիպեդիայի խմբագիրների մասին է:

Պարզվել է, որ լեզուների ազդեցության գլոբալ քարտեզն ունի հիերարխիկ կառուցվածք. հաղորդակցությունների կենտրոնական հանգույցը՝ անգելերնն է, որը շրջապատված է երկրորդ կարգի հանգույցներով՝ գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, ռուսերեն եւ պորտուգալերեն: Թեեւ արաբերենը, չինարենը եւ հնդկերենը համավում են առավել կարեւոր միջազգային լեզուներ՝ դրանցով խոսում են ավելի շատ մարդիկ, այնուամենայնիվ, մշակութային նշանակությամբ դրանք զգալիորեն զիջում են վերջիններին: