Սիեթլից ճարտարապետ Կատրինք Սփեյդը կարծում է, որ մահացածների մարմիններից պարարտանյութերի ստացումը կարող է հուղարկավորմանն ու դիակիզմանն այլընտրանք դառնալ: Չէ որ այդ դեպքում մարդիկ մահից հետո ծառի կամ ծաղկային մի ամբողջ թմբի համար կյանքի աղբյուր կդառնան: Կատրինան եւ նրա համախոհները հիմնել են Urban Death Project նախագիծը:
Սակայն որպեսզի նախագիծն սկսի աշխատել, խումբը պետք է սգո ծառայության աշխատանքի լիազորագիր ստանա, ինչպես նաեւ շենքի համար վայր գտնի՝ բնակավայրերից հեռու: Պահանջվում է նաեւ օրենսդրության փոփոխություն, հայտնում է RT-ն:
Ենթադրվում է, որ հրաժեշտի արարողությունից հետո կսկսվի վերափոխման գործընթացը, որը կտեւի մի քանի շաբաթ, արդյունքում մարմնի հյուսվածքները կվերածվեն պարարտանյութի: Հարազատները կարող են այն վերցնել եւ օգտագործել սեփական այգում:
Կատրինա Սփեյդը պնդում է, որ իր անսովոր բիզնեսն ամբողջությամբ կկայանա երեք տարվա ընթացքում: Ըստ նրա՝ մահվանից հետո եթե ոչ ծառ, գոնե ծառի պարարտանյութ դառնալու գաղափարը մեծ հաջողություն է վայելում, հատկապես՝ ստեղծագործող մարդկանց շրջանում:




























