Հայաստանի Հանրային խորհուրդը դարձել է Տնտեսական եւ սոցիալական խորհուրդների Միջազգային ասոցիացիայի լիիրավ անդամ:

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը Նյու Յորքում ունեցած իր ելույթում նշել է, թե  «Հայաստանի անդամակցությունը փորձի փոխանակման եւ համատեղ ջանքերով ընդհանուր խնդիրներ լուծելու հնարավորություն կտա Տնտեսական եւ սոցիալական խորհուրդների եւ համանման կառույցների միջազգային ասոցիացիային»: Հայաստանի պատվիրակությունը մասնակցում է ՏՍԽՄԱ-ի գլխավոր ասամբլեայի տարեկան համաժողովին: Համաժողովը հուլիսի 5-8-ը հրավիրված է Նյու Յորքում, ՄԱԿ-ի կենտրոնակայանի շենքում:

Նախ ասոցացված, ապա լիիրավ անդամ դառնալու ցանկությամբ Հայաստանի Հանրային խորհուրդը ՏՍԽ միջազգային ասոցիացիային էր դիմել 2009թ.: ՏՍԽՄԱ-ն  հիմնվել է 1999թ.-ին եւ ունի 61 լիիրավ անդամ: