ԵՄ արտաքին կապերի հանձնակատար Քեթրին Էշթոնն ու Լյուքսեմբուրգի փոխվարչապետ Ժան Ասելբորգը կայցելեն Վրաստան: Այդ մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն:
«Այս փուլում բանակցություններ են վարվում հուլիսի երկրորդ կեսին կայանալիք այցի օրակարգի եւ մանրամասների շուրջ»,- ասել է նա:
Ներկայումս կողմերը հստակեցնում են այցի մանրամասները:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Էշթոնը առաջարկել էր վերացնել Հարավային Կովկասում եւ Մոլդովայում ԵՄ հատուկ ներկայացուցիչների պաշտոնները:




























