Նավթի համաշխարհային գների նվազումը երկար չի տեւի, եւ շուկան կկայունանա, ԱՄԷ էներգետիկայի նախարար Սոհեյլ բեն Մուհամեդ Ֆարաջ Ֆարիս ալ Մազուրիի խոսքերն է մեջբերում երկրի WAM լրատվական գործակալությունը:

 «Նավթի ներկայիս գները երկար չեն պահպանվի, եւ նավթի շուկան կհավասարակշռվի», — հայտարարել է նախարարը:

Նա նաեւ «նոր արդյունահանող երկրներին» կոչ է արել պատասխանատվություն դրսեւորել եւ նպաստել շուկայի հավասարակշռությանը՝ հանուն բոլորի բարօրության:  Ալ Մազրուին հավելել է, որ «նավթի շուկայում նոր փոփոխություններ է ակնկալում արդեն հաջորդ տարվա սկզբին», փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Ամառվանից այց կողմ նավթի համաշխարհային գները գրեթե  կրկնակի նվազել են: Փորձագետները սա կապում են շուկայում  առաջարկի ավելցուկի հետ: Օրական 30 մլն բարել նավթ արդյունահանելու վերաբերյալ OPEC -ի նոյեմբերի 27-ի որոշումը խթանել է գների նվազումը: