Հայաստանում գիտեն եւ սիրում են հյուրասիրել: Այդ մասին NEWS.am-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարեց Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոն՝ պատասխանելով հարցին, թե հայկական խոհանոցում ինչն է նրան ամենից շատ հավանում:
«Մինչեւ սեղանից չսկսի թափվեն, սեղանը դեռ գցված չէ: Եթե ես Հայաստան չընկնեի, ես չէի իմանա իսկական խորովածի համը՝ հատկապես թոնրում պատրաստված: Հետաքրքիր ճաշատեսակ է իշլի քյուֆթան: Եվ իհարկե, Սեւանի ափին խարույկի վրա պատրաստված ձուկը: Ճաշատեսակներն, ընդհանուր առմամբ, նոր չեն, սակայն դրանք պատրաստված են այնպիսի ազգային կոլորիտով, որ հատուկ համ են հաղորդում», - նշեց դեսպանը:
Պարզվում է, որ դեսպանը քիչ չէ ճանապարհորդել Հայաստանով: «Եղել եմ արեւմուտիք արեւելք եւ հյուսիսից հարավ: Տեսել եմ հուշարձաններ, եղել եմ նաեւ «Տաթեւի թեւեր» ճոպանուղու բացմանը, հասել եմ մինչեւ ամենահարավային կետ՝ Մեղրի: Հայաստանում գրեթե ամեն տեղ եղել եմ: Կարծես թե երկիրը մեծ չէ, սակայն յուրաքանչյուր մարզում կա բազմազանություն, այնքան հետաքրքիր է ամեն ինչ: Եվ որտեղ էլ գնաս, չես ձանձրանա: Եվ ամենուր կարող ես զգալ հնության շունչը: Ով չի եղել Հայաստանում, շատ բան է կորցրել», - եզրափակեց դեսպանը:


























