Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության ռազմավարությունը մոտ ապագայում չի մեղմանա. քանի դեռ Ուկրաինայի տարածքային ամբողջականության սպառնալիքը իրական է, ԵՄ-ի պատժամիջոցների ռեժիմը կպահպանվի: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտարարել է Արեւմտյան Անգլիայի Բրիստթոլի համալսարանի ավագ պրոֆեսոր Գյունթեր Վալցենբախը:
Անդրադառնալով հարցին՝ ԵՄ-ի կողմից կիրառված պատժամիջոցներն, արդյոք, ազդե՞լ են Ռուսաստանի արտաքին քաղաքական դիրքորոշման վրա, նա նշել է, որ միշտ շատ բարդ է գնահատել ինչ-որ երկրի վրա պատժամիջոցների ազդեցությունը: «Պատմությունը ցույց է տալիս, որ երբեմն պատժամիջոցներն աշխատում են, իսկ երբեմն՝ ոչ: Իմ կարծիքով, Բրյուսելի քաղաքական գործիչները իրականում իրենց մոտեցման հարաբերական հաջողությամբ գոհ լինելու պատճառներ ունեն: Այդուհանդերձ, պատժամիջոցներն ընթանում են հաղորդակցական գծերի բացության, ինչպես նաեւ խաղաղ բանակցությունների միջոցով դիվանագիտական լուծում ստանալու փորձերով», - ասել է Վալցեբախը: Ավելին, կոնֆլիկտի առաջին իսկ փուլում ԵՄ-ն բացառել է ռազմական ինտերվենցիան: «Դրա արդյունքում ԵՄ-ի ձեռքում ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ընտրված ուղղությանը հակազդելու այլ գործիքներ չէին մնացել», - խոստովանել է փորձագետը: Իհարկե, ռուսական տնտեսության վրա մեծ է պատժամիջոցների ազդեցությունը՝ պայմամավորված նավթի գներովը եւ առեւտրային արգելքներով:




























