«Բլից-տոնականի» հարցերին պատասխանել է Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը:
Տարվա իրադարձությունը-Դոլարի փոխարժեքը:
Տարվա քաղաքապետը-Հաստատ Գյումրիինը չէ:
Տարվա սկանդալը -Հայկական ուղղաթիռի խոցելը:
Տարվա հարսանիքը-Դուք հաստատ սպասում եք, որ պատասխանս լինելու է իմ հարսանիքի մասին, չէ˚:Ոչ, տարվա հարսանիքի դափնիները Մարգարիտ Եսայանինն են:
Տարվա խնամին- Իմ խնամին է՝ գեներալ Մանվել Գրիգորյանը (Նաիրա Կարապետյանի եւ Մանվել Գրիգորյանի օգնականները ամուսնացել են-հեղ.):
Տարվա հիասթափությունը-Եռյակ դարձած քառյակից:
Տարվա ասեկոսեն-Ամուսինս ղարաբաղցի ընդդիմադիր օլիգարխ է եւ ինձ շուտով արգելելու է աշխատել:
Տարվա զարմանքը-Հայտնաբերեցի, որ կլոն ունեմ: ԱԺ 5-րդ գրքում իմ կենսագրության մեջ ասված է, որ 2007-2012թթ. եղել եմ ԱԺ պատգամավոր՝ ԲՀԿ ցուցակով: Ախր ոնց եմ կարողացել 5 տարի գործի չգալ...
Տարվա երազանքը-Իրականացել է, բայց չեմ ասի:
Տարվա Ձմեռ պապը-Յուրաքանչյուրը իրեն դնում է Ձմեռ պապիկի տեղ, չգիտեմ՝ ինչ պատասխանել:




























