«Բլից-տոնականի» հյուրը այս անգամ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանն է:

Տարվա իրադարձությունը

Քառյակը դարձավ եռյակ:

Տարվա խնդիրը

Ինչպես եռյակը դարձնել վեցյակ:

Տարվա սկանդալը

Հարսնացուին չէին զգուշացրել, որ իր հարսանիքն է: Ես հարսնացուն լինեի՝ կնեղանայի:

Տարվա հանդիպումը

Քառյակի, այնուհետեւ եռյակի ցանկացած հանդիպում:

Տարվա սխալը

Բաքուն այս տարի էլ չազատագրեցինք:

Տարվա հումորիստը

Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչը:

Տարվա խենթությունը

Իմ եւ մյուս հայ պատգամավորների այցը Սիրիա եւ հանդիպումը Բաշար Ասադի հետ:

Տարվա հիթը

Ես շարունակում եմ մնալ «Ետ արի իմ թառլանը» երգի անխոնջ նվիրյալը (Ի դեպ, նախորդ տարի էլ մեզ հետ հարցազրույցում  Լեւոն Մարտիրոսյանը ասել էր, թե «Ետ արի իմ թառլանը» երգի ֆանատն է):

Տարվա գեղեցկուհին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը

Տարվա գնումը կամ ամենամեծ ծախսը

Ուկրաինան

Ինգա Մարտինյան