«Բլից-տոնականի» հաջորդ հերոսը Ազգային ժողովի անկախ պատգամավոր Կարեն Բոթոյանն է:
Տարվա իրադարձությունը
Տղուս ծնվելը:
Տարվա հաջողությունն ու ձախողումը
Հաջողությունը այն է, երբ բոլորը սկսեցին ասել, թե բիզնեսներ ունեմ, ձախողումն էլ այն է, երբ պարզվեց, որ ոչինչ չունեմ:
Տարվա որոշումը
Կուսակցությունից դուրս գալը:
Տարվա ընդդիմադիրը
Մեզանից յուրաքանչյուրը:
Տարվա ելույթը
Բեթթիի ելույթը «Մանկական Եվրատեսիլում»:
Տարվա կոստյումը
Այդպես էլ չպարզվեց, բայց իմը չեմ հանի:
Տարվա խմիչքը
Ղարաբաղի թոթի արաղը:
Տարվա հիասթափությունը
Քաղաքական դաշտում որոշ գործընթացներ:
Տարվա անակնկալը
Դեռ սպասում եմ
Տարվա Ձմեռ պապը
Նախ, արդեն Ձմեռ պապ չէ, Дед Мороз՝ ԵՏՄ:
Ինգա Մարտինյան




























