Եվրասիական տնտեսական միությունը Հայաստանին միայն հիպոթետիկ տնտեսական հնարավորություններ է տալիս: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը:

«ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության փաստաթուղթը հիպոթետիկ հնարավորություն է, քանի դեռ իրական քայլեր չեն արվել: Իսկ հայաստանը պատրա՞ստ է դրան: Շատ է խոսվում ներդրումների մասին, սակայն ես չեմ հավատում, որ ԵՏՄ երկրների տարածքում զգալի ներդրումներ կատարվեն: Շատ է խոսվում նաեւ արտահանման մասին, սակայն չեմ կարծում, որ ներկայումս Հայաստանի տնտեսությունը որեւէ բան է արել արտահանման իրականացման համար եւ կարող է օգտվել այդ հնարավորությունից: Ուղղակի այն գործարարներ, որոնք նախկինում էլ ապրանք էին արտահանում, կշարունակեն իրենց գործը»,-ընդգծել է Պողոսյանը:

Նրա խոսքով՝ ԵՏՄ անդամակցության միակ հիպոթետիկ պլյուսը կարող է վերաբերել Ռուսաստանում աշխատանքային միգրանտներին: «Սակայն եթե հաշվի առնենք, թե ինչ տնտեսական վիճակ է տիրում այդ երկրում, ապա շատ աշխատանքային միգրանտներ պարզապես վերադառնալու են Հայաստան: Խնդիրն այն է, որ մեր տնտեսությունը պատրաստ չէ նման շրջադարձի, եւ պետությունը ունակ չէ լուծել նրանց աշխատանքի տեղավորման հարցը»,-հավելել է Թեւան Պողոսյանը: