Կենտրոնական բանկը մտադիր է 2015թ  այսօր գործող 21 բանկերից թողնել 15-ը: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Մեր տեղեկություններով՝ նպատակը բանկերը խոշորացնելն է, առայժմ քննարկվում է, թե որ բանկը որին կմիանա: Տարեսկզբին այս առումով արդեն հստակություն կլինի: Ինչ վերաբերում է վերջին շաբաթվա ընթացքում ՀՀ-ում գործող 4 բանկերի ղեկավարների հրաժարականներ ներկայացնելուն, մեր աղբյուրը հայտնեց, որ նրանցից երկուսի պայմանագրի ժամկետն է լրացել, իսկ երկուսի դեպքում Կենտրոնական բանկն է ստիպել հրաժարականի դիմում գրել՝ կապված արտարժույթի տատանումների օրերին սպեկուլացիաների հետ: