ԱՐԱՅ-ը դեկտեմբերի 28-ից մինչեւ 31-ն իր բոլոր վաճառասրահներում, այդ թվում նաեւ Տեխնոլայֆում 30 տոկոս զեղչ է հայտարարել:
Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին ԱՐԱՅ-ից, 30 տոկոս զեղչը տարածվում է ամբողջ տեսականու վրա, իսկ Գարեգին Նժդեհ 25/3 հասցում նոր բացված վաճառասրահի գնորդնեին նաեւ նվերներ են սպասվում:
Հայտարարված 30 տոկոս զեղչն ավելի գրավիչ ու մատչելի է դարձնում ԱՐԱՅ-ի հայտարած ակցիային մասնակցելը:
Հիշեցնենք, որ ԱՐԱՅ եւ «Տեխնոլայֆ» վաճառասրահներից նոյեմբերի 25-ից մինչեւ հաջորդ տարվա հունվար ամսի 13-ն ընկած ժամանակահատվածում 200.000 դրամի գնումներ կատարողները կարող են մասնակցել խաղարկությանը եւ շահել արժեքավոր մրցանակներ կամ էլ գլխավոր մրցանակը՝ Հունդայի Էլանտրա մակնիշի նոր ավտոմեքենա: Խաղարկությունը կայանալու է հաջորդ տարվա հունվարի 18-ին:
Այսինքն՝ հայտարարված 30 տոկոս զեղչով հաճախորդները կարող են ավելի շատ ապրանք գնել, միեւնույն ժամանակ հնարավորություն ստանալով՝ մասնակցել ակցիային:
Նշենք, որ «Համազգային Վստահություն» խորհրդի կողմից կազմակերկպված Տարվա լավագույն հանրային ծառայող եւ Տարվա լավագույն ապրանքանիշ 2014 ազգային մրցանակաբաշխությանը ԱՐԱՅ ընկերությունն արժանացել է Կենցաղային տեխնիկայի վաճառքի առաջատար եւ Տարվա լավագույն ապրանքանիշ մրցանակներին:




























