Ադրբեջանցի օլիգարխի տանն անչափահաս ստրկուհի է մահացել: Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, նախօրեին երեկոյան Սալյանայում շմոլ գազին մահացել է Ջալիլաբադի շրջանի բնակչուհի 15-ամյա Նեւանա Նաբիեւան:
Տեղեկատվության համաձայն, անչափահաս աղջիկը տեղի գործարարի տանը աղախին էր աշխատում:
Փաստի առթիվ Սալյանայի շրջանի դատախազությունում հետաքննություն է ընթանում:
Նշենք, որ միջազգային կոնվենցիայով, որին միացել է նաեւ Ադրբեջանը, արգելվում է օգտագործել մանկական աշխատուժ:



























