Առաջին անգամ ամանորը նշում եմ Հայաստանում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչը: Դեսպանի խոսքով՝ նա անհամբերությամբ սպասում է, թե երբ է միանալու հունվարի սկզբի տոնական օրերին բոլոր ծանոթներին այցելելու հայկական ավանդույթին եւ վայելելու համեղ ճաշատեսակները:
Ամանորի տոնակատարության համատեքստում հայերի եւ բրիտանացիների գլխավոր տարբերություն այն է, որ Մեծ Բրիտանիայում Սուրբ ծնունդը, որը նշովում է դեկտեմբերի 25-ը, ամենակարեւոր օրն է: «Այդ ընթացքում մենք այցելում են ընտանիքի բոլոր անդամներին եւ մեծ սուրբծննդյան ընթրիք ենք պատրաստում, որը ներառում է տապակած հնդկահավ, խրթխրթան կարտոֆիլ եւ լոռամրգի սոուս: Ես սիրում եմ Սուրբ ծնունդը, սուրբծննդյան ծառը, նվերները, սուրբծննդյան պատարագը: Անգնահատելի են երեխաներիս հայացքները, երբ նրանք տեսնում են իրենց նվերները,» - նշեց բրիտանացի դիվանագետը:



























