Ներդրումային ծրագերի համար Հայաստանը հեշտացրել է պայմանները: Այդ մասին NEWS.am թղթակցին հայտարարել է ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը:

Նա հիշեցրել է, որ խորհրդարանի աշնանային նստաշրջանի ընթացքում ընդունված «ԱԱՀ-ի մասին» օրենքի փոփոխությունների համաձայն, այժմ տնտեսվարող սուբյեկտները ցանկացած մասշտաբի ներդրումային ծրագրի դեպքում հարկի հետաձգման իրավունք ունեն: «Բնականաբար, ապրանքի ոչ բոլոր ներմուծումներն ունեն ներդրումային ծրագիր: Ֆիննախն ունի հստակ չափորոշիչներ՝ ներառյալ ապրանքների անվանացանկերը», - հավելել է Միրումյանը:

Նշենք, որ ավելի վաղ 3 տարով ԱԱՀ-ի հետաձգմանը կարող էին հավակնել ավելի քան 300 մլն դրամ ներդրումային ծրագրի հայտ ներկայացնող ընկերությունները: 2014թ. հունվարի 1-ից այդ շեմը նվազեցվել է մինչեւ 200 մլն դրամ (մոտ 435 հազար դոլար): Ինչպես եւ նախկինում, այն տարածվում է միայն սարքավորումների եւ իրացման այլ ապրանքների ներմուծման վրա: Յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար ԱԱՀ-ի հետաձգման մասին որոշումները նախկինի պես ընդունվում են կառավարության կողմից: