Հունվարի 18-ին կայանալիք Վայքի քաղաքապետի ընտրություններում առաջադրվել է երկու թեկնածու: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

ՀՀԿ-ից առաջադրված, «Վայք» Ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրեն Արագած Հակոբի Սաղաթելյանից բացի՝ ինքնառաջադրվել է անկուսակցական, Հայ էլեկտրական ցանցերի «Արաքս» մասնաճյուղի Վայք ՀԷԿ-ի ավագ վարպետ Ալեքսան Հովհաննեսի Սիմոնյանը:

Նշենք, որ նախընտրական քարոզչությունը նախատեսված է հունվարի 6-16, իսկ արտահերթ ընտրությունները կկայանան հունվարի 18-ին:

Հիշեցնենք, որ Վայքի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում էր Հարություն Սարգսյանը: Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի Լեհաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակվելուց հետո Հարություն Սարգսյանը նշանակվեց Վայոց Ձորի մարզպետ: