Ուզբեկստանի, Տաջիկստանի եւ ԱՊՀ որոշ երկրների քաղաքացիների այս տարվա սկզբից Ռուսաստան կմեկնեն միայն արտասահմանյան անձնագրերով: Ավելի վաղ նրանք դա կարող էին անել անձը հաստատող ներքին հիմնական փաստաթղթով:
Ընդ որում այդ երկրների քաղաքացիների համար, ինչպես եւ նախկինում, ռուսական սահմանը հատելու դեպքում մուտքի արտոնագիր չի պահանջվի, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:
Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկու խոսքով՝ բացառություն կարվի միայն Ղրղզստանի, որը ԵՏՄ-ին միանալու բանակցություններ է վարում եւ Ուկրաինայի համար՝ կապված այդ երկրում բարդ ներքաղաքական իրավիճակի հետ:
Բացառություն կկազմեն միայն բարձր որակավորում ունեցող մասնագետները, մինչեւ 18 տարեկան երեխաները եւ հայրենակիցների վերաբնակեցման պետական ծրագրի մասնակիցները:
Նաեւ կազմակերպություններն ու ընկերությունները իրավունք են ստացել աշխատանքային միգրանտներին ընդունել արտոնագրերով, այլ ոչ քվոտաներով: 2015թ.-ից օտարերկրյա քաղաքացիների համար աշխատանքի արտոնագրի արժեքը մայրաքաղաքում բարձրացել է:




























