Ինդոնեզիայի փրկարար ծառայությունները Ճավայի ծովում վերսկսել են որոնողական աշխատանքները՝ QZ8501 չվերթն իրականացնող AirAsia ավիաընկերության Airbus A320 օդանավի բեկորներy գտնելու հույսով:

Գործողությանը մասնակցում են ինդոնեզական ռազմականնավատորմի սուզանավորդները:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 28-ին Ինդոնեզիայի ափերի մոտ ռադարներից անհետացել էր Ինդոնեզիայի մասնաճյուղի օդանավը, որի բեկորները եւ  ուղեւորների մարմինները հայտնաբերվել էին դեկտեմբերի 30-ին՝ օվկիանոսում, Ինդոնեզիայի տարածքային ջրերի մոտ: