Իրանի հարավում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այդ մասին հաղորդում է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Փիրուզաբադ քաղաքից 68 կմ հարավ-արեւմուտք, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
Զոհերի եւ ավերածությունների մասին հաղորդագրություն չի ստացվել:




























