Իտալիայի հարավ-արեւմտյան ափերի մոտ նավարկող իտալական նավատորմն իր վերահսկողության տակ է առել Ezadeen բեռնանավը, որի վրա 450 ապօրինի ներգաղթյալ կա:

Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, նավի տախտակամած է իջել ծովափնյա պահպանության վեց սպա: Սիերա Լեոնեի դրոշի տակ նավարկող նավի վրա նաեւ երեխաներ ու հղի կանայք կան: Ուղեւորների խոսքով՝ անձնակազմը վաղուց է լքել նավը:

Առայժմ հայտնի չէ, թե իտալական որ նավահանգիստ կտեղափոխվի նավը: