Մադրիդի ոստիկանությունը ձերբակալել է մի մարդու, որը սպառնում էր պայթեցնել իրեն կայարանում:

Ահաբեկիչն իր ուսապարկը թողել է գնացքում՝ նախազգուշացնելով, որ դրա մեջ պայթուցիկ կա, հաղորդում է El Pais-ը: Տղամարդը գնացքում նաեւ բղավել է, որ ինքնասպան կլինի, ինչից հետո ուղեւորներից մեկը սեղմել է վթարային կանգառի կոճակը, կայարանից մարդիկ տարհանվել են, իսկ գնացքները՝ սլացել առանց կանգառի:

Ոստիկանությունը հաղորդում է, որ սպառնալիքը կեղծ է եղել, ուսապարկում պայթուցիկ չեն գտել: Տղամարդը, ըստ նախնական վարկածի, հոգեկան հիվանդ է: