Հնդկաստանի ափերի մոտ պայթել է պայթուցիկով լի նավը, նավի վրա գտնվող չորս անձիք մահացել են: Հնդկաստանի առափնյա պարեկը մոտ մեկ ժամ հետապնդել է նավին, արձակել նախազգուշական կրակոցներ: Նավն առաեւանգել էին Հնդկաստանի արեւմտյան ափից մոտ 365 կմ հեռավորության վրա: Անձնակազմի անդամները հրկիզել էին այն, ինչից հետո պայթյուն էր տեղի ունեցել:
Առայժմ ոչինչ չի հաղորդվում այն մասին՝ արդյոք նավի վրա գտնվող պայթուցիկը նախատեսված է Հնդկաստանում ահաբեկչական հարձակում իրականացնելու համար, թե ոչ, հաղորդում է Reuters-ը:




























