«Իսլամական պետության» գրոհայինների մոտ պատանդ պահվող գերիներին ազատելու ամերիկյան հատուկ նշանակության ուժերի երկու գործողություններն էլ տապալվել են: Անհաջող գործողություններն իրականացվել են գրոհայինների կենտրոնակայան, սիրիական Ռաքքա քաղաքում, հաղորդում է International Business Times-ը: Գործողության նպատակն էր ազատել պատանդներին, որոնց թվում է հորդանանցի 26-ամյա օդաչու Մուազ Աս Կազազբեխը:
Կոալիցիոն հինգ ինքնաթիռները քաղաքի վրայով թռչել են փոքր բարձրության վրա, մինչ քաղաքի ծայրամասում ամերիկացի զինվորները 12 շուրջկալ էին իրականացնում: Քաղաքի հյուսիս-արեւելքում ռազմական եկու ուղղաթիռներ փորձել են զինվորներ իջեցնել, որպեսզի նրանք ազատեն պատանդներին, սակայն ստիպված են եղել դադարեցնել գործողությունը՝ գրոհայինների կրակահերթի թիրախում հայտնվելով:
Զինվորներին մոտակա գյուղում իջեցնելու երկրորդ փորձը նույնպես ձախողվել է. ամերիկացիները հանդիպել են գրոհայինների դիմադրությանը:




























